ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հավատում եմ կորածների վերադարձին, եթե չհավատամ, կմահանամ. Էմմա Պետրոսյան

Հավատում եմ կորածների վերադարձին, եթե չհավատամ, կմահանամ. Էմմա Պետրոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մտավորականները Շառլ ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում երգչուհի Էմմա Պետրոսյանն ասաց, որ իր ցավն ու կորուստն այնքան մեծ են, որ չի կարողանում ասել ամենակարևորը:

Նա նշեց. ՛՛Մենք բոլորս ինչ-որ կորսված վիճակում ենք, մեզնից ոչ ոք չի հասկանում՝ ինչպես կատարվեց, այդ ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը, վերջին 2.5 տարիներին ի՞նչ եղավ, և ինչ նպատակի համար էր այս ամենը, այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի՛ ժողովուրդ, հետո կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, ժողովուրդ՝ էսպիսի հնչեղ մտքեր ասող մարդն ինչպե՞ս կարող էր այսպես վարվել՛՛:

Երգչուհին նշեց, որ պահանջում է իր ՛՛ինչու՛՛-ների պատասխանը: Նա հավելեց նաև, որ հավատում է անհետ կորածների վերադարձին, այլապես, եթե չհավատա, կմահանա:

 

 

  • Կիսվել: