հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, առողջացել 1350 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, առողջացել 1350 քաղաքացի

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում:
 
«Այսպիսով` երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և 23 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

  • Կիսվել: