ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հասմիկ Պապյանն անդրադարձել է Անկախության օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը

Հասմիկ Պապյանն անդրադարձել է Անկախության օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրառում է կատարելով՝ անդրադառնալով Անկախության օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը։ Պապյանը շեշտել է՝ կառավարությունները գնացող են, ինքը դա երբեք չի մոռանում։

«Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»…անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը:

Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես դա երբեք չեմ մոռանում…»,- գրել է նա։

  • Կիսվել: