հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար․ ՃՈ

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար․ ՃՈ

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է լինել առավել զգոն, հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, իսկ մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
 
Ճանապարհային ոստիկանության ծառայողները շարունակում են իրականցնել իրենց աշխատանքներն արտակարգ ռեժիմով:
 
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

  • Կիսվել: