շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շնորհակալություն եմ հայտնում հաջորդ հյուրընկալողներին՝ ԵՔՀ-ն խթանելու համար. Կոշտա

Շնորհակալություն եմ հայտնում հաջորդ հյուրընկալողներին՝ ԵՔՀ-ն խթանելու համար. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել Եվրոպական քաղաքական համայնքի դերը համաեվրոպական քաղաքական երկխոսության հարցում: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Կոշտան, մասնավորապես, նշել է. «Տիրանայում կայացած շատ հաջող գագաթնաժողովից հետո Եվրոպական քաղաքական համայնքը կրկին կհանդիպի Կոպենհագենում 2025 թվականի հոկտեմբերին։ ԵՔՀ-ն դարձել է առաջնորդների մակարդակով համաեվրոպական քաղաքական երկխոսության կարևորագույն ֆորում։ Շնորհակալություն եմ հայտնում հաջորդ հյուրընկալողներին այն խթանելու համար»:

Նշենք, որ 2026-ի այն կանցկացվի Հայաստանում և Իռլանդիայում, 2027-ին՝ Շվեյցարիայում և Հունաստանում, 2028-ին՝ Ադրբեջանում ու Լատվիայում:

 

  • Կիսվել: