շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
 
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: