ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարական առանձնատուն

Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարական առանձնատուն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի ամանակ ելույթ է ունեցել նաև ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ այս պահին հանրահավաքի մասնակիցները, ՛՛Նիկո՛լ, հեռացի՛ր՛՛ վանկարկելով, երթով գնում են դեպի կառավարական առանձնատուն:

Քայլերթն սկսվել է Բաղրամյան պողոտա, Պռոշյան փողոց, կառավարության առանձնատներ երթուղով։ Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել հստակ պայմաններ և վերջնաժամկետ։

Երթն առաջնորդում են քաղաքական ուժերի ղեկավարները՝ ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

 

  • Կիսվել: