չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Համավարակը մենակ մե՞զ է վերաբերում, իսկ տրանգենդերին չի վերաբերո՞ւմ․ բողոքի ակցիայի մասնակից

Համավարակը մենակ մե՞զ է վերաբերում, իսկ տրանգենդերին չի վերաբերո՞ւմ․ բողոքի ակցիայի մասնակից

Շոու բիզնեսի ներկայացուցիչները և ռեստորանային ոլորտի աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով աշխատելու թույլտվություն։

«Համավարակը մենակ մե՞զ է վերաբերում, իսկ տրանգենդերին չի վերաբերո՞ւմ, առանց դիմակ իջնում են աշխատանքի, մարդիկ նկատողություն են անում, ինչին ի պատասխան ասում են, որ լավ են արել, պարետն իրավունք չունի իրենց ասի, թե ինչ անեն: Իրենք խոսքի իրավունք ունեն, մենք չունե՞նք»,-ասաց ներկա քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիները նշում են, որ կարող են հարյուրներով հավաքվել կառավարության մոտ, սակայն հասկանում են, որ չի կարելի, ուղղակի այսօր ներկա են, որպեսզի բարձրաձայնեն խնդիրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի մի քանի մասնակցի ոստիկանները բերման են ենթարկել։

  • Կիսվել: