երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք աղբ չենք․ Լարված իրավիճակ՝ Կառավարության մոտ, ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի

Մենք աղբ չենք․ Լարված իրավիճակ՝ Կառավարության մոտ, ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի

Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ այս պահին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն են ակցիա անում կառավարության մոտ՝ պահանջելով կամ թույլ տալ իրենց աշխատել, կամ այլ լուծում տալ իրենց հարցին:

«Հավաքեք»,-հայտարարեց ոստիկաններից մեկը՝ նկատի ունենալով, որ պետք է բերման ենթարկել ակցիայի մասնակցին:

«Մենք աղբ չենք, որ պետք է մեզ հավաքեն»,-նշեց քաղաքացին:

Քաղաքացիների խոսքերով, նախորդ ակցիայից հետո պատգամավորները խոստացել էին հարցը լուծել, սակայն անարդյունք։

  • Կիսվել: