հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակոբ Ավագյանը տեսակապով զրուցել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալի հետ

Հակոբ Ավագյանը տեսակապով զրուցել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցի հետ։
 
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են համավարակի պայմաններում աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու հարցը, այս ուղղությամբ ձեռնարկված հրատապ քայլերը։
 
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարն ու ՌԴ աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավարի տեղակալը խոսել են ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակներում գործակցության հարցերի շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 23-ին կայանալիք՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովին։
 
Վերջինիս շրջանակում կքննարկվի 2021 թվականին Դաշինքի նախագահության հայտերի քննարկումը, ըստ այդմ նաև դրա գլխավոր համաժողովը եկող տարի տվյալ երկրում անցկացնելու հնարավորությունը։
 
Նախատեսվում է նաև, որ համաժողովին Տեսչական մարմինը կներկայացնի տեղեկատվություն իր վերահսկողության ոլորտներում կատարվող թվայնացման աշխատանքների մասին։
 
Զրույցի ընթացքում շոշափվել է նաև Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային ՀՀ ԱԱՏՄ անդամակցության հարցը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ տեսչական մարմինը նախատեսում է պաշտոնապես դիմել այս կազմակերպությանն անդամակցելու համար։

  • Կիսվել: