Հակառակորդի կրակոցներից վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը
Սյունիքի մարզում հակառակորդի կրակոցներից վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։ Այս մասին այսօր Infoport․am-ի հետ զրույցում ասացին Սյունիքի մարզի մարզպետարանից։
Մարզպետարանից նաև հաղորդում են, որ չնայած վնասված լինելուն՝ ճանապարհը գործում է։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան։


