երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հակառակորդի արկից Գորհայքի հովիվը գլխի վնասվածք է ստացել

Հակառակորդի արկից Գորհայքի հովիվը գլխի վնասվածք է ստացել

Ադրբեջանական ուժերի հրետակոծությունից այսօր գլխի շրջանում վիրավորում է ստացել Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում ասաց Տեղի գյուղապետ Դավիթ Ղուլունցը՝ վիրավորումը եղել է հակառակորդի արկի պայթյունից.

«Գորհայքի սարերից անասուններին իջեցրել է, հետո, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները սկսել են կրակել են, ինչի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու գլուխը։ Նրան տեղափոխել են «Սիսիան» ԲԿ, որտեղ վիրահատել են, ուշքի է եկել, ինչից հետո տեղափոխել են Երևան»,- ասաց Ղուլունցը: Անդրադառնալով գյուղում տիրող իրավիճակին, գյուղապետը նշել է, որ թեև ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, սակայն հիմա էլ պարբերաբար հնչում են կրակոցներ։

  • Կիսվել: