ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
haghteluenq.com կայքն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի. Հայկակ Արշամյան

haghteluenq.com կայքն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ haghteluenq.com կայքն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի։
 
«Կայքում ամփոփված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հղումներ, որոնցում կարող եք հավաստի տեղեկատվություն ստանալ այս օրերին։
 
Կայքը ստեղծվել է ծրագրավորողների կողմից, ովքեր համագործակցում են հիմնադրամի հետ։
Կայքում նաև Realtime կարող եք հետևել հիմնադրամի դրամահավաքի թվերի աճին»,- գրել է Արշամյանը:

  • Կիսվել: