շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- մասնավորապես հայտնեց նա։

  • Կիսվել: