հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրիում լուծարվեց վերջին գիշերօթիկը. հստակեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետագա ճակատագիրը

Գյումրիում լուծարվեց վերջին գիշերօթիկը. հստակեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետագա ճակատագիրը

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը կառավարության որոշմամբ լուծարվեց երեկ՝ հունիսի 25-ին:

Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Նույն ժամանակահատվածում էլ հաստատության շահառու հանդիսացող 83 երեխաներից  52-ը, որոնք ունեն ծնողներ, վերադարձել են ընտանիք: Գիշերօթիկում էին մնացել 31-ը:

Ծնողները եկել, տարել են: Պետությունն էլ այդ ծնողներին մենակ չի թողել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը: Յուրաքանչյուր երեխայի հաշվով պետությունն այդ ընտանքիներին հատկացրել և շարունակում է տրամադրել բնաիրային փաթեթ: Այն աջակցությունը, որը երեխան ստանալու էր հաստատությունում, հիմա նույնը ստանում է տանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: