կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հադրութի երկու կրթօջախների աշակերտները համերգ են կազմակերպել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Հադրութի երկու կրթօջախների աշակերտները համերգ են կազմակերպել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Այսօր՝ մայիսի 1-ին, Ստեփանակերտում գործունեությունը շարունակող Հադրութի Արվեստի և Մ. Մանվելյանի անվան դպրոցների աշակերտները համատեղ այցելել են մայրաքաղաքի Երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի Արվեստի դպրոցի տնօրեն Տաթև Մկրտչյանը տեղեկացրել է, որ աշակերտները հանդես են եկել փոքրիկ համերգային ծրագրով։

«Կազմակերպվեցին ժամանցային խաղեր։ Փորձեցինք երեխաների օրը գեղեցիկ ու հիշարժան դարձնել։ Նաև քաղցրավենիք հյուրասիրեցինք նրանց: Համերգից էլ բավականություն ստացանք՝ թե գիշերօթիկ դպրոցի երեխաները, թե մենք։ Մեծ ցանկություն ունենք համերգներով հանդես գալ նաև Հանրապետության շրջանների երեխաների համար, բայց տրանսպորտային վառելիքի սղության պատճառով այս դեռևս հնարավորություն չկա։ Հույս ունենք, որ խնդիրն առաջիկայում կլուծվի և կկարողանանք կյանքի կոչել այս ծրագիրը»,-ասել է Տ. Մկրտչյանը։

  • Կիսվել: