շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրիում բացվել է Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Գյումրիում բացվել է Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Գյումրիում  բացվել է  Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը:

Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրն ու մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը:

Մարզադպրոցի կառուցման համար համայնքային միջոցներից ծախսվել է մոտ 21 մլն դրամ։

Նշենք, որ Գյումրիում գործել է  Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց, սակայն սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքերն անցկացվել են վարձակալված տարածքներում:  

Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետը՝ դպրոցում կտեղադրվի նաև Յուրի Վարդանյանի կիսանդրին:

  • Կիսվել: