ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գյուլագարակում գործող ռեզորթի քոթեջներից մեկի տանիքում հրդեհը բռնկվել է

Գյուլագարակում գործող ռեզորթի քոթեջներից մեկի տանիքում հրդեհը բռնկվել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյուլագարակ գյուղում գործող ռեզորթում այրվում է 2 փայտաշեն տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քոթեջներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։48-ին: Այրվել են տանիքի (մոտ 156 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 78 քմ):

  • Կիսվել: