հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գուգարքի անտառտնտեսությունում 5 հա տարածք է այրվում․ ԱԻՆ

Գուգարքի անտառտնտեսությունում 5 հա տարածք է այրվում․ ԱԻՆ

Հունվարի 10-ին, ժամը 08։30-ին Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հիշեցնենք, որ Հունվարի 9-ին, ժամը 15:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի մոտակա սարալանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում այրվում է մոտ 5 հա խոտածածկ տարածք։

  • Կիսվել: