չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների ուղարկել միասնական քննության արդյունքները

ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների ուղարկել միասնական քննության արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնում է, որ ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները:

Դրանք հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում: Հայցում ենք դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ մեզանից անկախ պատճառով անհարմարությունների համար

 

 

  • Կիսվել: