երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գորիսում մանակապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնապատկվել է. Առուշանյան

Գորիսում մանակապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնապատկվել է. Առուշանյան

Նոր ուսումնական տարում Գորիս համայնքում և բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն ավարտվել է երեխաների ընդունելությունը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Գորիս համայնքի մանկապարտեզներում կատարվել է թվով 100 երեխայի ընդունելություն, իսկ այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է. կատարվել է 200 երեխայի ընդունելություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

՛՛Երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերանորոգված մանկապարտեզներում ավելացված նոր խմբերով։

Այժմ Գորիսի համայնքապետարանը կազմակերպում է մանկապարտեզների ավագ և միջին խմբերի սաների համար գրենական պիտույքների գնման գործընթացը։

Սննդի գնման գործընթացը ևս պատշաճ կազմակերպված է: Համայնքապետարանը հետևողական է մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: