չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում գրանցվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք

Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում գրանցվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք

Հուլիսի 3-ի դրությամբ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում գրանցվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք, որից 3-ը Գորիս քաղաքից են, 2-ը՝ Վերիշենից, մեկակական՝ Խոտ և Տեղ բնակավայրերից, տեղեկացնում է mediapoint.am-ը:

Նոր դեպքերի արդյունքում Գորիս քաղաքում մեկուսացվածների թիվը հասել է 117-ի։

Տեղ գյուղում հայտնաբերված վարակակիրը  Գորիսի ԲԿ-ի հեմոդիալեզի մշտական պացիենտներից է։ Նույն բաժանմունքի Սիսիանից եկող պացիենտներից  3-ի մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։

Առաջիկա օրերին նախատեսվում է թեստավորել նաև հեմոդիալեզի բաժանմունքի աշխատողներին, այս մասին տեղեկացրեց Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը։

  • Կիսվել: