ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գորիս-Կապան ճանապարհը անվտանգ է երթևեկության համար, Շուռնուխի հատվածում իրականացվում են սահմանի պահպանության միջոցառումներ․ ԱԱԾ

Գորիս-Կապան ճանապարհը անվտանգ է երթևեկության համար, Շուռնուխի հատվածում իրականացվում են սահմանի պահպանության միջոցառումներ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է այս ուղղությամբ ևս բացառապես հետևել պաշտոնական լրահոսին և իրազեկում, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Կիսվել: