ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գորիս–Կապան ճանապարհն արդեն սկսել է քանդվել․ Արթուր Խաչատրյան

Գորիս–Կապան ճանապարհն արդեն սկսել է քանդվել․ Արթուր Խաչատրյան

Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին արձանագրել է գործազրկության պատմական բարձր շեմ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսության վերաբերյալ ցուցանշներին։

Նա հայտնեց, որ կառավարությունը լավ կլինի զբաղվեր այլընտրանքային Գորիս–Կապան ճանապարհով թե ինչու է Գորիս–Կապան ճանապարհը արդեն սկսել քանդվել։ «Սյունիքից պատգամավորները կհաստատեն, որ տեղ–տեղ ճանապարհն արդեն սկսել է  քանդվել կառուցելուց երկուսից երեք ամիս հետո։ Ձեր իշխանության ժամանակ նոր ասֆալտած   ճանապարհը, որը դուք կառուցեցիք, քանի որ ճանապարհը զիջեցիք թուրքին, արդեն սկսել է քանդվել»,–ասաց նա։

  • Կիսվել: