շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջին հերթին հենց Սամվել Բաբայանը պետք է կանգնի դատարանի առջև. Արթուր Խաչատրյան

Առաջին հերթին հենց Սամվել Բաբայանը պետք է կանգնի դատարանի առջև. Արթուր Խաչատրյան

Արցախի նախագահների մասով ոչ մի բան չեմ կարող ասել, հասկանալի պատճառներով, սակայն ՀՀ իշխանությունները պետք է բոլոր միջոցները  ձեռնարկեն, միջազգային ասպարեզում աղմուկ բարձրացնեն, որպեսզի Ադրբեջանի կողմից պատանդառված մեր հայրենակիցներին հետ բերեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններին, որ Արցախում իշխանափոխություն արած Արցախի նախկին նախագահները, ԱԺ պատգամավորները պետք է կանգնեն դատարանի առաջ, Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին հենց Սամվել Բաբայանը պետք է կանգնի դատարանի առաջ։

Նա նաև ավելացրեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը փակված չի համարում. «Նույնիսկ եթե այսօր այնտեղ հայ չի ապրում, դա չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ Նախ պետք է ապահովել արցախցիների կեցությունն  այստեղ, պետք է նրանց ժամանակ տալ այստեղ շունչ քաշելու, կանխելու հակաարցախյան քայլերը, այն է՝ եթե որևէ արցախցի մասնակցում  է բողոքի ակցիաների, նրանց զրկել աջակցությունից, միջազգային ասպարեզում քայլեր անել, կանխել մշակութային վանդալիզմը, որպեսզի մի քանի տարի հետ Ադրբեջանը չհայտարարի, որ այդտեղ հայեր չեն ապրել»։

  • Կիսվել: