կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերшզմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերшզմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի դեմ անցավ լայնածավալ հարձակման, ունեցանք 224 զոհ և ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանը բոլոր հանձնումները իրականացրել է հետևյալ տրամաբանությամբ. մի մասը զիջել, մի մասը պահելու երաշխավորությամբ։ Զիջենք, որպեսզի պատերազմ չլինի»,-ասել է Սաղաթելյանը։

Նա հիշեցրել է, որ այս բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ աղետալի պատերազմը։

  • Կիսվել: