կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Գրոնոյի հաջորդ կանգառը Երևանում է․ ի՞նչ է քննարկել նա Բաքվում

Գրոնոյի հաջորդ կանգառը Երևանում է․ ի՞նչ է քննարկել նա Բաքվում

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը, հումանիտար հարցերն ու տարածաշրջանային համագործակցությունը։

Գրոնոն նաև միացել է այսպես կոչված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ օկուպացված Արցախ և «Արևելյան Զանգեզուր» կատարած այցին։

Երևանում նա կհանդիպի Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: