Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը
Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արտանիշ թերակղզում սարի լանջից պարապլանով թռիչքի ժամանակ քաղաքացին կորցրել է կառավարումը և մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չեխիայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Զուզանա Կոուցկային է, ով օդապարիկի ընկնելու հետևանքով է նշված վնասվածքը ստացել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:



