հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Գորայք-«Զանգեր» հատվածում բեռնատարներ են բախվել

Գորայք-«Զանգեր» հատվածում բեռնատարներ են բախվել

Փետրվարի 22-ին, ժամը 09:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորայք-«Զանգեր» հատվածի 2-րդ կմ-ին բեռնատարներ են բախվել . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Գորայքի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել է «Iveco» մակնիշի երկու բեռնատար (վարորդներ՝ Ա․ Դ․, ծնված 1970 թ. և Ա․ Բ․, ծնված 1983 թ.), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան:

Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են բեռնատարները։ Վերջիններս շարունակել են ընթացքը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

 

  • Կիսվել: