ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 «Գոլդեն Փելես»-ը դարձյալ աճուրդի է դրվել

«Գոլդեն Փելես»-ը դարձյալ աճուրդի է դրվել

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Այս մասին ետղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից, կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների, ներսում առկա շարժական գույքի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին:

Ինչպես նշվում է՝ շենք-շինությունների մակերեսը կազմում է 19758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն  134  հազար 910 դրամ է:

Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

  • Կիսվել: