կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը

Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 28-ին նոր նախագահ են ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից:

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:

  • Կիսվել: