հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ. վարչապետ

Գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ. վարչապետ

Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ, եւ նրանց ընտանքիներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում։ Այս մասին այսօրֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե փակված մանկատների երեխաների հարցն ինչպես է լուծվելու, որտե՞ղ են, ինչպե՞ս են ապրում, ո՞վ է խնամում, կան մարդիկ, որոնք զավակ չունեն եւ ուզում են որդեգրել, ո՞ւմ պետք է դիմեն եւ ինչպես։

Վարչապետն ասաց, որ նախկինում այդ երեխաները պահվում էին, իր խոսքով, բավականին տխուր հիմնարկներում: Նա նշեց, որ իրենց քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան եւ ապրեն իրենց ընտանիքներում։

«Այն գումարները, որ մենք ծախսում էինք այն հաստատություններում, հիմա ծախսում ենք այդ ընտանիքներում, եւ ներկայումս այդ  ընտանիքները ստանում են նաեւ բնաիրային փաթեթներ, իսկ այն երեխաները, որոնց անհնար էր ընտանիք վերադարձնել, նրանց էլ տեղավորում ենք աջակցության ծրագրերում ներառված խնամատար ընտանիքներում, եւ այդ ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն եւ ևս 30 տոկոս՝ հաշմանդումություն ունեցող ամեն երեխայի համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաեւ, որ այս պահին 48 ընտանիքներում կան 68 երեխաներ, իսկ որդեգրման համար անհրաժեշտ է դիմել մարզպետարան կամ Երեւանի քաղաքապետարան:

  • Կիսվել: