ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գետափնյա գյուղի և Խաշթառակ-Լուսահովիտ համայնքները կապող կամուրջներով երթևեկությունը դեռևս փակ է

Գետափնյա գյուղի և Խաշթառակ-Լուսահովիտ համայնքները կապող կամուրջներով երթևեկությունը դեռևս փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը ևս դեռևս երկկողմանի փակ է:

  • Կիսվել: