կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Գետափ-Մարտունի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է. ԱԻՆ

Գետափ-Մարտունի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է. ԱԻՆ

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին թափված քարերը, ՀՀ ԱԻՆ-ի ժամը 14:50-ին ստացված տեղեկության համաձայն, հատուկ տեխնիկայի (գրեյդեր և տրակտոր) օգնությամբ մաքրվել են ճանապարհից (մոտ 1,5 խմ), և ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1,5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

  • Կիսվել: