երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերագույն հոգևոր խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը. Թաթոյան

Գերագույն հոգևոր խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը. Թաթոյան

Գերագույն հոգևոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան:

«Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության իրավունքների խախտումներին ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով (հենց նման ձևակերպմամբ):

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես մեծագույն դեր է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում հայկական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները, մեր հայրենակիցների իրավունքների խախտումները (խոշտանգումներ, սպանություններ, բռնի տեղահանումներ և այլն) հետևողականորեն ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու հարցում»,- գրել է նա:

 Նշենք, որ նախօրեին Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը:

 

  • Կիսվել: