շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեորգի Ավետիսյանը՝ իր ազատման ու նշանակման մասին

Գեորգի Ավետիսյանը՝ իր ազատման ու նշանակման մասին

Հարգելի ընկերներ, ուզում եմ այստեղ գրել` ամփոփելով իմ ազատման և նշանակման հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեորգի Ավետիսյանը, որն այսօր նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար:

՛՛Ազատման պատճառ դարձավ զուտ այն փաստը, որ տարատեսակ խոսակցություններ են եղել, իմ նշանակման հետ կապված, և ես շատ երկար ժամանակ ցանկանում էի, նոր կարգով նշանակվել, եվս մեկ անգամ մրցույթ անցնել, ինչով նաև վերջ դնել այդ անլուրջ զրույց-բամբասանքներին:

Ցավում եմ, որ համընկավ այս ժամանակահատվածի հետ, բայց դիմումն արդեն գրել էի:
Էս մասով ավելացնելու ոչինչ չունեմ:

Շնորհակալ եմ բոլոր անհանգստացողներին և ուրախցողներին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: