շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պարեկներն ակտավորել են ամրագոտի չկապելու համար

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պարեկներն ակտավորել են ամրագոտի չկապելու համար

Երեկ՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։ 

Պարեկները կանգնեցրել են Mercedes-ը և վարորդին հայտնել, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին ասել է․ «Գեներալ-լեյտենանտ մարդ եմ, բա ինձ նման տղայի վրան ակտ կգրե՞ն», ու փորձել է պարեկներին համոզել, որպեսզի չենթարկեն վարչական պատասխանատվության, սակայն ակտն այնուամենայնիվ կազմվել է։

  • Կիսվել: