Գեղարքունիքում հունվարի առաջին շաբաթում ծնվել է 47 երեխա
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի առաջին օրը գրանցվել է 8 ծնունդ՝ 5 տղա եւ 3 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, բոլորն ութ երեխաներն էլ լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը։
Իսկ հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում մարզի բուժհաստատություններում ծնվել է 47 երեխա՝ 29 տղա, 18 աղջիկ։ 34 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 6 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 3-ական ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում եւ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարվա առաջին շաբաթում դեռեւս ծնունդ չի գրանցվել։