Գեղարքունիքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջն ու նրա 24-ամյա որդուն
Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունքիի մազրի բնակիչ, 39-ամյա Նաիրի Խ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 35 GD 938 համարանիշի ավտոմեքենայով, Արփունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 50-ամյա Գայանե Մ.-ին և 24-ամյա Հարություն Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Վարդենիսի բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հ. Սարգսյանն ու Վ. Մաթևոսյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:



