ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով բախվել է ճանապարհային հայտնված ձիուն, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով բախվել է ճանապարհային հայտնված ձիուն, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Լենա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։   Հարվածի հետևանքով էլ ձին սատկել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։  

  • Կիսվել: