ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու 08-ը, ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու 08-ը, ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io և ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են բախման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած և ձորում հայտնված ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: