Գեղարքունիքի մարզպետը ԿԽՄԿ պատասխանատուներին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Մարզպետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։


