կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվել են մարզի մի շարք բնակավայրերում ջրի որակի ուսումնասիրման մոնիտորինգի արդյունքները

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվել են մարզի մի շարք բնակավայրերում ջրի որակի ուսումնասիրման մոնիտորինգի արդյունքները

Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն անցկացրեց աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքի և առողջապահության տեսչության արևելյան տարածքային կենտրոնի տնօրեն Գևորգ Գրիգորյանը,տեսչական կենտրոնի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Հանդիպմանը քննարկվեց ՀՀ բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված ջրի որակի մոնիթորինգի արդյունքները։

Մանրամասներ ներկայացվեց մանրէաբանական ցուցանիշներով համայնքներում և բնակավայրերում հետազոտված ջրի նմուշներում գրանցված շեղումների և դրանց առաջացման հնարավոր պատճառների վերաբերյալ։

Առաջարկվեց տեսչական կենտրոնի հետ համագործակցված աշխատանք տանել՝ այդ շեղումների պատճառները բացահայտելու և ի հայտ եկող խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու նպատակով։

  • Կիսվել: