ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է «Թումո» կենտրոնի բեռլինյան մասնաճյուղ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է «Թումո» կենտրոնի բեռլինյան մասնաճյուղ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր հերթական անգամ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բեռլինյան մասնաճյուղ: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

«Ուրախ եմ արձանագրել, որ ավարտին են մոտենում կենտրոնի կահավորման և տեխնիկական հագեցման աշխատանքները: Մոտակա շաբաթների ընթացքում «Թումո-Բեռլինն» իր դռները կբացի այցելուների համար»,- հայտնել է դեսպանը:

  • Կիսվել: