շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազալցակայանում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Գազալցակայանում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 11։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի  Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին:  Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։

  • Կիսվել: