Գաղտնի կարող են լինել բանակցությունները, բայց ոչ դրանց արդյունքում կազմված նախագծերի ներպետական համաձայնեցման գործընթացները. Նախկին նախարար
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր գրառմամբ անդրադարձել է Միջազգային պայմանագրի թեմային, մասնավորապես, նշելէվ․
"Միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման գաղտնի ընթացակարգ սահմանված չէ ինչպես Սահմանադրությամբ, 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով, այնպես էլ «Միջազգային պայմանագրերի մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներով։
Գաղտնի կարող են լինել բանակցությունները, բայց ոչ դրանց արդյունքում կազմված նախագծերի ներպետական համաձայնեցման գործընթացները։ Ընդ որում, եզրակացության համար նախագիծը, նախապես թարգմանված, ներկայացվում է առնվազն երեք նախարարությունների":