Ֆրանսիացի բժիշկների խումբը խորհրդատվություն է անցկացրել Գյումրու ԲԿ-ում և Գյումրու ծննդատանը
Հունվարի 6-ին ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ, խորհրդատվություն են անցկացրել Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ծննդատանը։

Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը Գյումրու ծննդատանը ուսումնասիրել է բժշկական օգնության կարիք ունեցող կանանց։

Մինչ այդ Գյումրու ծննդատանը շրջել և նորաթուխ մայրիկներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։



