ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆինլանդիան միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում. նախագահ

Ֆինլանդիան միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում. նախագահ

Ֆինլանդիան չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել իր տարածքում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո: Այս մասին ասել է նախագահ Սաուլի Նիինիստյոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Թեև մենք նախապես որևէ սահմանափակում չենք դնում ՆԱՏՕ-ին մեր անդամակցության հանդեպ, Ֆինլանդիան բացարձակապես մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում՛՛: Նախագահի խոսքով՝  ոչ ոք դեռևս նման բան չի էլ առաջարկել:

Ավելի վաղ ֆիննական լրատվամիջոցները գրել էին, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի  միանալու մասին օրինագիծը գործնականում որևէ սահմանափակում չի պարունակում երկրի տարածքում ռազմակայանների կամ զանգվածային ոչնչացման զենքերի տեղակայման վերաբերյալ։

  • Կիսվել: