ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե բոլոր պլանները կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք. Սոս Ջանիբեկյան

Եթե բոլոր պլանները կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք. Սոս Ջանիբեկյան

Խնդրում եմ, նախկին ռուս-հայկական իշխանավորներ, թողեք դառնանք աշխարհի մի մաս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Էսքան զուգադիպություններ չեն լինում պռոստը...

ուրեմն ...

1)Ուրեմն էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում Պարսկաստանից խողովակն անցնի Հայաստանով , Վրաստանով ու մտնի Եվրոպա :

2) էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում Հնդիկները ու Չինացիները սյունիքով ճանապարհ անցկացնեն դեպի Եվրոպա :

3) էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ ուզում ա գան հետ նենց մարդիկ ովքեր հյուսիս-հարավ ճանապարհի փողերի անհետացմանը և շինարարական աշխատանքների միտումնավոր խափանողն են:

4) Ցարը չի ուզում ,որ Պարսիկները իրանց նավթը և գազ անցկացեն Հայաստանով և Հայաստանը էներգետիկ իմաստով դուրս գա ռուսի կախվածությունից :

5) Ցարն է հրահրում պատերազմ , որ այդ աշխարհագրական ամենաթանկարժեք տարածքները , որը մերն է այս պահին կտրի մեզնից և վերցնի իր տիրապետության տակ , ահա թե ինչու ամեն գնով պետք է խուսափել պատերազմից :

Եթե աշխարհի այս բոլոր պլանները, որոնք կապված են մեզ հետ կատարվեն մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք , որովհետև Ռուսը և Նախկին ղեկավարները ամեն կերպ խաբել են , որ մեր գոյությունը կախված է միայն իրանցից :

Իհարկե մի հարցում չեն խաբել , Աստված չանի որ ցարը Սիրիայի պատմություն բերի գլխներիս:

Եթե Սիրիա եք սարքելու գլխներիս , տենց էլ ասեք , ասենք քաք ենք կերել , կներեք:

Ինչ պետք է անել , որ միանալ ամողջ Աշխարհին և Սիրիայի օրը չընկնել: համբերել , մնալ սառնասիրտ , հույզերն չտրվել :

Սա է իմ ոչ մասնագիտական վերլուծությունը , համարեք բոլորով նստած խոսում ենք և ես էլ իմ կարծիքը հայտնեցի :

Երբ իրերը դնում եմ իրանց տեղերը , ամեն ինչ պատկերավոր է դառնում և նահանջում են հույզերս :

հ.գ

Խնդրում եմ նախկին ռոս-հայկական իշխանավորներ , թողեք Դառնանք աշխարհի մի մաս , զարգանանք, թե որպես տրանզիտ ,թե որպես քաղաքակիրթ ապագա ունեցող պետություն :
էդ ռուսաստանամաֆյոզական բարքերը դրեք մի կողմ ,արդեն հին են աշխարհում ,թողեք առաջ գնանք , ադրբեջանցուն էլ քսի մի տվեք վրեքներս , ախպերական: Ցարը և իրա աշխատակազմը աշխարհում իրանց գազից բացի աշխարհում ոչ մի բարիք չունի :

Ք....-ի կ....նա քաղցր , էդ կարքախոսը վաղուց մաշվել ա: էս նոր դար ա պարոնայք:

Եթե Սիրիա չդառանք , ամեն ինչ լավ է լինելու՛՛:

  • Կիսվել: