ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունն ուղղել. Ավանեսյան (տեսանյութ)

Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունն ուղղել. Ավանեսյան (տեսանյութ)

Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու: Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունն ուղղել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիները Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով զինծառայողների մարմինները նկուղում պահելու դեմ:

Քաղաքացիները պահանջում էին առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը:

  • Կիսվել: